Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

«Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն