Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 09:30-23:00-ն, կդադարեցվի Մասիս քաղաքի, Այնթապ, Արևաբույր, Ջրահովիտ, Մարմարաշեն գյուղերի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: