Երևանի Գուսան Շերամի փողոցում հետախուզվող է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին մայրաքաղաքի Գուսան Շերամի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու։

Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:

«Տղամարդը օգոստոսի 11-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից կյանքը և առողջությունը վտանգող հանցագործության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև