Հեռախոսը գտած անծանոթը այն վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար երիտասարդից գումար է պահանջել

Օգոստոսի 20-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում բջջային հեռախոսը թողել է կինոթատրոնում, քիչ անց վերադարձել ու նկատել է, որ այն չկա։

Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:

«Ժամեր անց իր հետ կապ հաստատած անծանոթը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել։

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի 46-ամյա բնակիչը։

Նա օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին։ 46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև