Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը | civilnet.am

civilnet.am

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների և հույների նկատմամբ 20-րդ դարի սկզբում: Այս մասին հաղորդում է Times of Israel-ը:

Պոդքասթավար Պատրիկ Բեթ-Դևիդի հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է․ «Կարծում եմ՝ ճանաչում ենք։ Կնեսեթն ընդունել է այդ մասին բանաձև», թեև դա երբեք օրենքի ուժ չի ստացել։ Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ մինչ այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է․ «Հենց նոր արեցի։ Ահա ձեզ»։

Հայոց ցեղասպանությունը մինչ օրս միայն 34 կառավարություն է ճանաչել ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter