Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը առայժմ չի ստուգի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից վնասված իրանական օբյեկտները | shantnews.am

shantnews.am

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) առայժմ չի ստուգում Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված Իրանի միջուկային օբյեկտները: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել, սակայն դիվանագետները սպասում են դրա կնքմանը։ Համաձայնագրի բանակցային պայմանների՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումները առայժմ կանդրադառնան միայն Իսլամական Հանրապետության այն միջուկային օբյեկտների վրա, որոնք հարվածների չեն ենթարկվել։

Երեքշաբթի օրը ավելի վաղ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ գործակալության տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան և պատրաստվում է վերսկսել աշխատանքը Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև