Թրամփը խորհրդակցություն կանցկացնի Գազայի հարցի շուրջ | azatutyun.am

azatutyun.am

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը խորհրդակցություն կանցկացնի Գազայի հարցի շուրջ:

Նա շեշտել է, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Իսրայելի պատերազմը պաղեստինյան տարածքում լուծվի մինչև տարվա ավարտը:

ԱՄՆ պետդեքարտուղարությունն առանձին հաղորդել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Վաշինգտոնում կհանդիպի Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարին։

Թրամփը 2024թ․ նախագահական ընտրարշավի ժամանակ խոստացել էր արագ ավարտել Գազայի պատերազմը և պաշտոնը ստանձնելուց հետո՝ հունվարին, կրկին վերահաստատել էր այդ խոստումը։

Ուիթքոֆը նաև նշել է, որ Իսրայելը պատրաստ է շարունակել քննարկումները պաղեստինյան զինված «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ, և որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը նույնպես պատրաստակամություն է հայտնել հնարավոր կարգավորման շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև