Գյումրիում կալանավորվել է թմրամիջոց տեղադրող օտարերկրացի. Ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի մի երիտասարդ ձեռք բերում և Գյումրի քաղաքի տարբեր վայրերում փաթեթներով տեղադրելու միջոցով իրացնում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 22-ին: Երեկոյան ժամը 20:00-ին Գյումրու Գորկու անվան կենտրոնական զբոսայգում տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին` 24-ամյա երիտասարդը դիմել է փախուստի: Հետապնդումը կարճ է տևել: Հասնելով Տերյան փողոց` երիտասարդը փախչելիս մի քանի փաթեթ է գցել բակերից մեկում, ապա բռնվել ու ձերբակալվել։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ` ընդհանուր մոտ 14 գրամ մարիխուանայով: Նա հայտնեց, որ մարիխուանան իրացնելու նպատակով ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև զբոսայգում երիտասարդի տեղադրած հինգ և փախչելիս նետած ութ փաթեթները։

24-ամյա օտարերկրացին կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև