Միրզոյանը Ղրղզստանի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով ստեղծվող հնարավորությունների մասով։

Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը մտքեր են փոխանակել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,- գրված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter