Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները (նախագիծ)

  • Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:
  • Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը:
  • Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը:
  • Ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող սթարտափ:
  • Յոթնապատկել միջին աշխատավարձը:
  • Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:
  • Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
  • Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:
  • Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը:
  • Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 միլիոնի:
  • Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:

Արցախը Հայաստան է եւ վերջ»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն