Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտը․ գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 19-ի գիշերը՝ ժամը 1․26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ ժամը 1-ի սահմաններում մայրաքաղաքի Բուզանդի և Սարյան փողոցների հատվածում գտնվող այգում անհայտ անձինք օտարերկրյա քաղաքացուց հափշտակել են բջջային հեռախոսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են դարձյալ օտարերկրացիներ 27-ամյա և 31-ամյա երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Հափշտակված հեռախոսը հայտնաբերվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև