2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024 թվականի ցուցանիշից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Եթե 2024 թվականին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է: Ընդ որում՝ անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը ընդամենը 219-ն է:
Այս ցուցանիշները նշանակում են նաև, որ պլանավորման գործընթացն էապես բարելավվել է, այսինքն՝ ընդունելության տեղերի պլանավորումն իրականացվում է շատ ավելի իրատեսորեն, քան դա արվում էր նախորդող տարիներին, և սա նաև ցույց է տալիս, որ այս ուղղությամբ աշխատանքն արդյունքներ է գրանցում»,- ասաց նախարարը: