ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։
Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից, դեսպան է նշանակվել Նարեկ Մկրտչյանը։
Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։