Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը։
«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Նեթանյահուի հայտարարությունն անցյալի ցավալի իրադարձությունները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ է։
Նեթանյահուն, որին դատում են Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։
Մենք դատապարտում ենք այս հայտարարությունը, որն անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ», – ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել էր, որ ճանաչում է Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների և հույների նկատմամբ 20-րդ դարի սկզբում։