Հպարտ ենք աջակցելու Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

 

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քրոուն բարի երթ է մաղթել Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում ծառայության պատրաստվող ՀՀ խաղաղապահ բրիգադի նոր հերթափոխի զինծառայողներին։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջից:

«2004 թ․ սկսած՝ Հայաստանը մշտապես ներկայացված է եղել ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի կազմում՝ ի ցույց դնելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցում իր հանձնառությունը։ Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը՝ գերազանցելով մի քանի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների։

Այս կայուն մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերակատարումը տարածաշրջանային անվտանգային գործողություններում և վերջինիս՝ դաշնային ուժերի հետ կողք կողքի աշխատելու պատրաստակամությունը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հպարտ է աջակցելու Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը, որը համահունչ է դաշինքներն ամրապնդելու, ՆԱՏՕ-Բալկաններ հանձառությունների առաջ մղման և կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ ամուր անվտանգային գործընկերության նոր թափ հաղորդելու մեր ընդհանուր նպատակներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև