Առնվազն երկու մարդ է զոհվել ամերիկյան Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ տեղեկացնելով, որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կաթոլիկ եկեղեցիներից մեկին կից գործող դպրոցի տարածքում։
ABC հեռուստաընկերությունը հաղորդում է բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին, այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա։
Մինեապոլիսի ոստիկանության հաղորդման համաձայն՝ հարձակման հեղինակը չեզոքացվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ լիովին տեղեկացված է տեղի ունեցած ողբերգական կրակոցների մասին։ Նա նշել է, որ Սպիտակ տունը կշարունակի հետևել իրավիճակին։