Հռոմ-Երևան չվերթի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Հռոմ-Երևան չվերթի ժամանումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 33-ամյա օտարերկրյա քաղաքացի: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:

«Նա 2024 թվականի փետրվարի 14-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև