Մանրէաբանական շեղումներ՝ «ՍԻՍ-ԱԼՊ» ընկերության արտադրանքում. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մանրէաբանական շեղումներ է հայտնաբերել «ՍԻՍ-ԱԼՊ» ընկերության արտադրանքում։

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

«Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Լոռի 50%» (արտադրված 10․06․2025), «Պանիր Չանախ 47%» (արտադրված 18․07․2025), «Թթվասեր 15%» (արտադրված 12․07․2025) արտադրատեսակների նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Կաթնամթերքի նշված արտադրատեսակների արտադրությունը դադարեցվել է, տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրիր, հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter