Գերմանիայում 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարի վրա հարձակման մեջ կասկածվող յոթ անձանց ձերբակալելու օրդեր են տվել: Ըստ հետաքննության՝ նրանք բոլորը Ուկրաինայի քաղաքացիներ են։
Die Zeit-ի, Suddeutsche Zeitung-ի և ARD-ի համատեղ հետաքննության համաձայն՝ պայթյունների նախապատրաստմանը մասնակցել են չորս ջրասուզորդ, այդ թվում՝ մեկ կին, պայթուցիկների մասնագետ, նավապետ և համակարգող: Վերջինս ձերբակալվել է Իտալիայում, և Գերմանիան պահանջում է նրա արտահանձնումը: Նա մեղադրվում է հակասահմանադրական դիվերսիայի, պայթյուն կազմակերպելու մեջ: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։