Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Սիրիային

Իսրայելի ուժերը մի շարք հարվածներ են հասցրել նախկին ռազմական զորամասի տարածքին Քիսվայում, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հարավ-արեւմուտք, հաղորդում է Սիրիայի պետական al-Ekhbariya հեռուստաընկերությունը, փոխանցում է Al Jazeera-ն։

Al Jazeera-ն ստուգել է տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակվում գյուղում գտնվող թիրախների վրա։ Միեւնույն ժամանակ, սիրիական ռազմական աղբյուրը Al Jazeera-ին հայտնել է, որ իսրայելական բանակը զորամասում իրականացրել է վայրէջքի գործողություն՝ օգտագործելով չորս ուղղաթիռ։

Գործողությունն իրականացվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ իսրայելական անօդաչուի հարվածից Քիսվայի մոտ սպանվել էր վեց զինվոր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ