Թրամփը քննարկել է Գազայի հատվածի հետպատերազմյան զարգացման պլանը | armenpress.am

armenpress.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 27-ին Օվալաձև աշխատասենյակում Թոնի Բլերի և Ջարեդ Քուշների հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Գազայի հատվածի զարգացման պլանը հակամարտության ավարտից հետո Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Նշվում է, որ քննարկվող առաջարկների մանրամասները չեն հրապարակվում և պլանի ստույգ ուրվագծերը դեռևս պարզ չեն։

Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահ Թրամփը հստակ հասկանալ է տվել, որ ցանկանում է պատերազմի ավարտ, ինչպես նաև բոլորի համար խաղաղություն ու բարգավաճում տարածաշրջանում։

Ավելի վաղ Թրամփի կողմից Գազայի հետ կապված խնդիրների և հատվածի հետպատերազմյան ճակատագրի վերաբերյալ պլանի քննարկման մասին հայտարարել է նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։ Նախորդ օրը նա հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորել մինչև այս տարվա վերջը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ