Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 25-ին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա տղամարդու։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ձևափոխված ակոսավոր ատրճանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ: