Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն այս տարվա հունվար-հուլիսին աճել է | armenpress.am

armenpress.am

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 103 հազար 260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 92 հազար 838 տոննա։

ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է 11.2 հազար տոննայով»,- մանրամասնեց Պապոյանը։

Նախարարը մանրամասնեց, որ այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 25 տոկոսով աճել է Հայաստանից ծիրանի արտահանումը, 90 տոկոսվ աճել է կեռասի արտահանումը, 60 տոկոսով աճել է դեղձի արտահանումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter