«Կիկոսի մահ»-ի դերը՝ մեր սոցիալ-հոգեբանության և մտածողության ձևավորման գործում. Փաշինյան

Օգոստոսի 8-ից առաջ եւ հետո էլ ակնհայտ է դառնում, թե ինչ մեծ դեր ունի «Կիկոսի մահը» մեր սոցիալ-հոգեբանության եւ մտածողության ձեւավորման գործում։ Այս մասին, խոսելով Վաշինգտոնում կնքված համաձայնագրի մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Երբ հեռուստացույց միացնենք եւ հարցազրույցների հետեւենք, տեսնում ենք «Կիկոսի մահի» նորանոր մշակումներ՝ բա որ գնացի մարդի, ուենցա որդի,․․․․ վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Հիմնականում էս վերջին հատվածն ա։ Երբ միացնում ես, մեր ընդդիմության, հարակից ուժերի հիմնական ասելիքը հետեւյալն է՝ «վայ Կիկոս ջան, վայ․․․»»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով դա մեծ փաստաթուղթ չէ. «Դա էնպես չի հատորներով, անծանոթ լեզվով, ընդամենը հինգ կետանոց փաստաթուղթ է, եւ էդ փաստաթղթում գրված է հինգ արտահայտություն, որոնք առանցքային են ձեր բոլոր հարցերին ի պատասխան՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, փոխադարձություն։

Ով ինչ ուզում ա՝ ասի, հինգ տերմինի շրջանակից թեկուզ մի մմ եթե դուրս ա, իրականության հետ չի կարող որեւէ կապ ունենալ, էն, ինչ էդ գծած գծից ներս ա, ամեն ինչ էլ քննարկելի է եւ հնարավոր»:

Խոսելով «Թրամփի երթուղու» մասին՝ Փաշինյանն ասաց, որ հիմա ոչինչ չի քննարկվում, քանի որ դեռ փոխադարձ այցեր են նախատեսվում:

«Օգոստոսի 8-ից հետո էս թեմայով առարկայական ոչ մի քննարկում չի եղել, սեպտեմբերից կսկսենք քննարկումներն ավելի առարկայական, Միացյալ Նահանգների հետ իրենց մասով, Ադրբեջանի հետ էլ իրենց մասով»,- եզրափակեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ