Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական:

Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ժամկետը լրանալուց հետո Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:

ՀՀ նախագահի հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը։

Լիլիթ Մակունցը 2018 թվականից հետո զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter