Երևանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարման անջատումներ են սպասվում: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
«Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ օգոստոսի 28-ին՝ ժամը 13:30- 22:00-ն, կդադարեցվի Արշակունյաց Պող. ՇԵՆՔ 1-36/1, Սբ.Գրիգոր Լուսավորչի, Խորենացու ՇԵՆՔ 24-26 , Բրյուսովի, Կաշեգործների, Լազոյի ,Կարա Մուրզայի, Արշակունյաց 1 Նրբ. ,Արշակունյաց Պող. 2 Նրբ., Արշակունյաց 4 Նրբ., Գետառի, Ագաթանգեղոսի, Ն.Բունիաթյան փողոցի ջրամատակարարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: