ԿԳՄՍՆ-ն հայտարարել է նախադպրոցական հաստատության ղեկավարման հավակնորդների փաստաթղթերի ընդունման մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով:

Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը` 2025 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ ընդունելու է հավակնորդների փաստաթղթերն առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև