Երևանում կասեցվել է խախտումներով աշխատող մսամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

– արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով.

– հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.

– դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ.

– տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև