Ջրագողության դեպքեր են արձանագրվել, հայտնաբերվել են ապօրինի ջրագծեր

Հերթական շրջանցող ջրագծերն են հայտնաբերվել Գետարգել և Նոր գյուղ գյուղերում:

Այս մասին տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

«Եվս 3 շրջանցող ապօրինի ջրագիծ էլ հայտնաբերվել է Մարտունի քաղաքում: Վարդենիսի Ազգալդյան փողոցում վթարավերացման աշխատանք իրականացնելիս հայտնաբերվել է 25 մմ-ոց պողպատե ապօրինի միացում»,- ասված է ընկերության ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Նշվում է, որ բոլոր ապօրինությունները ապամոնտաժվել են և համապատասխան արձանագրություններ են կազմվել

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter