Երևանի տասնյակ հասցեներում գազ չի լինի

Օգոստոսի 29-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Գ․Էմինի, Սարալանջի, Թամանյան, Գ․Գասպարյան, Լ․Ազգալդյան և Ա․Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Գազամատակարարումը կդադարեցվի ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter