Փոփոխություն է կատարվել փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում

Փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով փոփոխություն է կատարվել փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հաստատված կարգով փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին, դեղի առաջին նշանակման դեպքում, էլեկտրոնային դեղատոմս կգրվի մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում՝ երեք ամսվա համար նախատեսված քանակներով:

Այս քայլը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, պացիենտների` դեղերի դուրս գրման և դեղ ստանալու նպատակով բժշկին ու դեղատուն այցերի կրճատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter