«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է ջրանջատումների մասին:
«Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: