Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ աշխատանքային խորհրդակցություն ՆԳՆ ոստիկանությունում

Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարության ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նշվում է, որ նիստին ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

«Խորհրդակցության առանցքային թեման նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումներն էին։

Այս համատեքստում Արամ Ղազարյանն անձնակազմին փոխանցել է ՆԳ նախարարի սկզբունքային մոտեցումները՝ կանխարգելել հակաիրավական արարքները և օպերատիվ արձագանքել ցանկացած իրավախախտման։

Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուժեղացված ծառայությունները կազմակերպել և իրականացնել անձնակազմի արդյունավետ տեղաբաշխմամբ ու փոխհամագործակցված՝ անկախ ծառայության գործառույթներից, ինչպես նաև միջոցառումները ծրագրելիս հիմնվել համապատասխան վերլուծությունների վրա։

Քննարկման առարկա են դարձել հանցավորության առանձին ուղղությունների դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու վերաբերյալ հարցեր։

Արամ Ղազարյանն անձնակազմից պահանջել է ներդնել առավելագույն ջանքեր՝ դեպք-պատահարները բացառելու և հասարակական լիարժեք անվտանգություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև