Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Մակունցը ժամկետը լրանալուց հետո հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակցել է աշխատանքի և սոիցալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter