photo-2025-08-29-12-20-38-x446-quality80-1756456383594-1540x_

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը

Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը ձերբակալվել է:

Տեղեկությունը հաստատել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից Tert.am-ի հարցին ի պատասխան:

Կոմիտեից նշել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում  պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է  Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter