ԿԳՄՍՆ-ում քննարկվել են 10 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացված 10 հուշարձանների հնագիտական պեղումների հաշվետվությունները։

«Նիստում, մասնավորապես, ներկայացվել են Վայոց ձորի մարզի Գնիշիկաձորի հնագիտական համալիրի միջնադարյան շինության, Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Շամիրամ բնակատեղիի Շամիրամ-2 հնագիտական համալիրի, Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարին հարող տարածքի, Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցուց (VII դ․) հարավ ընկած հատվածի, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի Մեծամոր հնավայրի դամբարանադաշտի, Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայրի և այլ հնագիտական պեղումների հաշվետվությունները:

Հանձնաժողովը քննարկել է նաև 2025 թվականին մի շարք հնագիտական հուշարձանների տարածքներում, այդ թվում՝ Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Ոսկեբլուր» վաղ բրոնզեդարյան բլուր-բնա­­կատեղիում, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի «Տիգրանաշեն» հնագիտական համալիրում, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի «Մեծամոր» հնավայրի դամբարանադաշտում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի «Բերդկունք» ամրոցում և այլ վայրերում պեղումներ իրականացնելու թույլտվությունների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև