«Հին Ապարան» ընկերության արտադրանքներում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Կաթի սերուցք 50%» (արտադրված 18․08․2025թ․) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «S.aureus»

«Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով արտադրված 18% յուղայնությամբ թթվասերի տեխնոլոգիայով» (արտադրված 18․08․2025թ․) արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև