Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել դատավորների բնակարաններում և աշխատասենյակներում

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում իրականացվել են խուզարկություններ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։Ըստ Կոմիտեի՝ ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ փաստաբան։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել», – նշեցին ՀԿԿ-ից։

Լրատվամիջոցներում ավելի վաղ հաղորդվել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Վարչական դատարանի դատավորներ Անի Չիլինգարյանի, Մհեր Պետրոսյանի և Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ