Ադրբեջանում հերթական լրագրողն է կալանավորվել | factor.am

factor.am

Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների, ընդդիմադիրների ու հասարակական գործիչների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների շրջանակում ևս մեկ լրագրող է ձերբակալվել։ Ֆոտոլրագրող Ահմադ Մուխտարը կալանավորվել է Meydan TV-ի  գործով։

Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին։ Բաքվի  Խաթայի շրջանային դատարանը նրա նկատմամբ 40-օրյա նախնական կալանքի որոշում է կայացրել։

Մուխտարի շահերը կներկայացնի պետության կողմից նշանակված փաստաբանը։ Նա Meydan TV-ի գործով կալանավորված 12-րդ անձն է։

Ձերբակալված լրագրողներին այժմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի, ընդհանուր առմամբ, ութ հոդվածով։ Լրագրողները հերքում են բոլոր մեղադրանքները և պնդում , որ պատժվում են իրենց քննադատական ​​​​լրագրողական նյութերի համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն