ԱԺ պատգամավորները Կիպրոսում կմասնակցեն ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպմանը

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Լիլիթ Մինասյանը կգործուղվեն Այիա Նապա (Կիպրոսի Հանրապետություն)․ այս մասին տեղեկացանք ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատգամավորները Կիպրոս կգործուղվեն սեպտեմբերի 16-19-ը՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպման աշխատանքներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն