Հրդեհ՝ Երևանի Մառի փողոցի շենքերից մեկում. հրշեջ-փրկարարները կանխել են դրա տարածումը

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մառի փողոցի նրբանցքի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։16-ին, մարվել՝ 11։33-ին։

Բնակարանի պատշգամբում (մոտ 5 քմ) այրվել են կենցաղային իրեր, բազմոց և դուռ: Տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի այլ սենյակներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն