Վրաստանի նախագահը բաց նամակով դիմել է Թրամփին | azatutyun.am

azatutyun.am Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին բաց նամակով դիմել է իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին՝ տարակուսանք հայտնելով, որ «չնայած Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև առկա արժեքային լիակատար համընկնմանը, պաշտոնական Սպիտակ տունը Վրաստանին պատշաճ ուշադրության չի արժանացնում»։

«Ուշագրավ է, որ Ձեր նախագահության մի քանի ամիսների ընթացքում Դուք սերտ հարաբերություններ եք հաստատել Վրաստանի հարևանների հետ, հաջողությամբ նպաստել եք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, ակտիվորեն համագործակցում եք Թուրքիայի կառավարության հետ։ Այդ ֆոնին Ձեր վարչակազմը որևէ բան չի ասում Վրաստանի մասին», – Թրամփին գրել է Կավելաշվիլին:

Վրաստանի նախագահի ենթադրություն է հայտնել, որ Բայդենի նախագահության օրոք վատթարացած վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը խոչընդոտում է «խորքային պետությունը»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter