factor.am 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիներից 38,030-ը, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։
«Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 22,508-ը»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետություն չի վերադարձել Արցախից բռնի տեղահանված 15,522 քաղաքացի։