Պլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերի 4-5-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Անտառավան 4, 5 թաղամասերի, Սավոյան, Խր. Հայրիկ, Մազմանյան, Սպարտակի, Ղանդիլյան /նրբ./, Ղուկասյան /նրբ./, Ծննդատան, Ա. Պետրոսյան, Կաթսայատան/նրբ./ Կոմինտերնի /նրբ./, Մյասնիկյան, Լ. Մադոյան, Մերկուրովի, Հնոցավան /շարքեր/փողոցների եւ Տիգրան Մեծ պողոտայի ջրամատակարարումը:

Հավելենք նաեւ, որ Գյումրի քաղաքի մնացած փողոցներում ջրի ճնշումը զգալի կնվազի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter