Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը | factor.am

factor.am  Թուրքիան  արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի  և դրա ենթակա կառույցները լուծարելու որոշմանը։

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշումը՝ լուծարելու Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Այս պատմական որոշումը, որը հնարավոր է  դարձել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևորագույն հանգրվաններից մեկն է»,- ասվում է  Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ Նախարարական խորհուրդը բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսով ընդունել է Մինսկի գործընթացը և դրան կից կառույցների գործունեությունը դադարեցնելու որոշում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն