factor.am Ռուսական բանակը սեպտեմբերի լույս 2-ի գիշերը 150 ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինային, գրում է Current time-ը։
Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքի վրա զանգվածային հարվածի հետևանքով մի տղամարդ է մահացել: Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի խոսքով՝ նրա մարմինը հայտնաբերվել է ավտոտնակում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ժամանակ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ այրվել են ձեռնարկության անգարներ և եռահարկ շենք: Հրդեհները մարվել են:
Սումի քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշենկոն հայտնել է, որ հարվածի հետևանքով ավերվել է առևտրի կենտրոնի տարածք, վնասվել է չորս բնակելի շենք, կոտրվել է մոտ 50 պատուհան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում