ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել, որով տեղեկացնում է, որ «Եռաբլուր» պանթեոնի տարածքում հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործության հետևանքով։ Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
«Հոսանքազրկումը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 07:18-ի սահմաններում, սակայն դեպքի մասին «ՀԷՑ» ՓԲԸ-ի Կարգավարական ծառայությունը տեղեկացվել է միայն 10:12-ին:
Հայտնում ենք, որ թեպետ տարածքի անխափան էլեկտրասնուցման վերահսկողությունը վերապահված է այլ մարմինների, սակայն տեղեկատվությունը ստանալուն պես «Եռաբլուր» պանթեոնի տարածքում աշխատանքաներ են իրականացվում «ՀԷՑ» Շենգավիթ շահագործման շրջանի օպերատիվ կարգավարական ծառայությունը, օդային գծի 2 բրիգադներ, տեղում աշխատում է էլեկտրալաբարատորիա և հաղորդալարերի վերանորոգման 1 բրիգադ:
Վնասված հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ հոսանքազրկումը կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը:
Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ «Եռաբլուր» պանթեոնում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է»,- ասված է ՀԷՑ-ի տարածած ահղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում բացվել է «Արցախի կանչը» հուշակոթողը։