Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը միջուկային խնդրի վերաբերյալ նամակ են հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին | 1lurer.am

1lurer.am  Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները համատեղ նամակ են հրապարակել՝ դատապարտելով եվրոպական երկրների փորձը՝ վերականգնելու Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը: Նամակն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին, դրանում կոչ է արվում անվավեր համարել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի գործողությունները, նշվում է, որ դրանք իրավական հիմք չունեն:

Ավելի վաղ եվրոպական երեք երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել են, որ գործարկել են արագ արձագանքման մեխանիզմ, որը թույլ կտա վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք չեղարկվել են միջուկային գործարքի շնորհիվ:

Նամակում նաև ասվում է, որ միջուկային գործարքից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը և դրա հետևանքները մեղմելու Եվրոպայի անկարողությունը խոչընդոտում են Իրանի դեմ վեճերի լուծման մեխանիզմի ցանկացած կիրառմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter