Բաքուն Ստեփանակերտում քանդում է Արցախի ԱԳՆ-ի շենքը | factor.am

factor.am Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայաթափված Ստեփանակերտում քանդել հայկական շենք-շինությունները։ Այս անգամ հերթը հասել է Արցախի ԱԳՆ-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այս շենքի քանդումը խորհրդանշական է Բաքվի համար, քանի որ սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ «Հետևաբար, այն փաստը, որ այս շենքի քանդման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 2-ին, մեծ քաղաքական և խորհրդանշական նշանակություն ունի»,- գրում են ադրբեջանական աղբյուրները։

Հաղորդվում է, որ ապամոնտաժված շենքի տեղում նախատեսվում է կառուցել Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական ​​կոմիտեին առընթեր Ղարաբաղի տարածաշրջանային ճարտարապետության և քաղաքաշինության վարչության համար նախատեսված ժամանակակից եռահարկ վարչական շենք։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թվականի սկզբին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter