1lurer.am Իրանը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի՝ Թեհրանը դա համարում է դրական զարգացում:
Էսմայիլ Բաղաեին շեշտել է՝ Իրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Պակիստանի հետ, և երկու երկրի միջև հարաբերությունների հաստատումը կնպաստի տարածաշրջանի երկրների ուժեղացմանը: